05/09/2022 19:14
Նախաճաշի դերը. ինչո՞ւ դեռահասները չպետք է բաց թողնեն այն
Իսպանական Կաստիլիա Լա-Մանչայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են նախաճաշի ազդեցությունը երեխաների և դեռահասների հոգեբանական-էմոցիոնալ վիճակի վրա։ Ավելի վաղ նախաճաշի դերը դիտարկվել է զուտ սնվելու կարևորության տեսակետից, իսկ այժմ՝ առաջին անգամ, ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, թե արդյոք նախաճաշո՞ւմ են երեխաները և որտե՞ղ են նրանք սնվում։
Արդյունքները զարմացրել են. պարզվել է, որ ոչ միայն նախաճաշելն է կարևոր, այլ նաև այն, թե որտեղ են դեռահասներն ու երիտասարդները նախաճաշում և հատկապես ինչ են ուտում։
Նախաճաշը բաց թողնելը կամ տանից հեռու նախաճաշելը մեծ հավանականությամբ կապ ունեն երեխաների հոգեբանասոցիալական խնդրների հետ։ Նույն կերպ կապ ունի այս կամ ուտելիքի կամ հյութի նախընտրությունը։
Գիտնականների համար անսպասելի եզրահանգում է եղել այն, որ տանից հեռու նախաճաշը գրեթե նույնքան վնասակար է, որքան ընդհանրապես չնախաճաշելը։ Ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ դա կարող է կապված լինել ոչ տնային պայմաններում պատրաստված ուտելիքի ցածր սննդարարության հետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։