05/09/2022 09:57
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում։