05/09/2022 16:55
Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննարկել են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Դիլիջանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին 24news. am-ին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Պատգամավորի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղության պայմանագիր կնքելու և տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։
Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտնել է՝ մինչև տարեվերջ տրամադրված են խաղաղության պայմանագիր կնքել: Հովիկ Աղազարյանը նշել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու ժամկետի հարցը չի քննարկվել: