05/09/2022 18:02
Նիկոլ Փաշինյանն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը․ ՌԴ նախագահի օգնական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով քննարկում։ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ նախագահների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում», - ասել է Ուշակովը։
Տեղեկացվում է, որ կողմերը կքննարկեն նաև հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ուղղությունները, նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։