05/09/2022 15:43
Էկոնոմիայի նախարարությունում քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Նարեկ Տերյանը։
Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանը, ՓՄՁ-ներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմների կիրառմանը վերաբերող մի շարք հարցեր։
Այնուհետև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում Բակիտժան Սագինտաևի նախագահությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի հետ։