06/09/2022 18:27
Ինչպե՞ս դպրոցում երեխաներին պաշտպանել սուր շնչառական վարակներից
Ուսումնական տարվա սկզբին կրկին արդիական է շնչառական վարակներից հնարավորինս պաշտպանվելու հարցը, քանի որ այս սեզոնին ՍՇՎ-ներով հիվանդացության մակարդակը բարձրանում է։ Ինչպե՞ս երեխաներին պաշտպանել հիվանդություններից։
Անձնական հիգիենա
Երեխայի պայուսակում պետք է լինեն հակասեպտիկ միջոցներ, օրինակ՝ խոնավ անձեռոցիկներ, որոնցով հարմար է հաճախակի սրբել ձեռքերը կամ դպորցական սեղան-աթոռները։
Բացի այդ՝ պետք է հիշեցնել ձեռքերը հաճախակի լվանալու մասին՝ մանավանդ զուգարան գնալուց, ֆիզկուլտուրայի դասաժամի ավարտից, փողոցից վերադառնալուց հետո և սնվելիս։ Պետք է ճիշտ լվացվել՝ նվազագույնը 30 վայրկյան տևողությամբ՝ մանրակրկիտ լվանալով մատները, մատների արանքում եղած հատվածները։
Հագուստ
Ծնողներն առանձնակի ուշադրություն պետք է դարձնեն երեխայի հագուստին. այն պետք է հարմարավետ լինի, չկաշկանդի երեխայի շարժումները, չքրտնեցնի կամ չափազանց բարակ չլինի։ Դպրոցական հագուստը պետք է բնական կտորներից կարված լինի։
Ինքնազգացողություն
Եթե երեխան իրեն հարմարավետ չի զգում կամ նույնիսկ մի փոքր ջերմում է, ապա ավելի լավ է նրան դպրոց չուղարկել։ Պետք է դիմել բժշկի և բուժվել հիվանդությունից։
Սնունդ
Ուշադրություն պետք է դարձնել նա ևսնվելուն, քանի որ ճիշտ սնվելը առողջության և լավ ինքնազգացողության բանալին է։ Չպետք է հրաժարվել որակյալ սնունդ ընդունելուց. ոչ մի դեպքում չի կարելի բավարարվեկ ձեռքի տակ եղած մթերքով արագ սնվելով։
Ֆիզիկական ակտիություն
Մեջքի մկանների թուլացմանը նպաստող պարզ վարժությունները թույլ կտան երեխաներին լավ զգալ ամբողջ օրվա ընթացքում։ Չպետք է մոռանալ նաև դասամիջոցների ժամանակ աչքերը մարզելու մասին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։