06/09/2022 18:01
«Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը հանգրվանել է 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ»․ Վահան Քերոբյանը հերթական «ռեկորդի» մասին է ազդարարել
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական «ռեկորդի» մասին է հայտարարել․
«Օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262հզ՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ։
Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 63%-ը ժամանել են Զվարթնոցով, ինչը, կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է Զվարթնոցի ողջ պատմության ընթացքում (սա դեռ լրացուցիչ կստուգենք)։
Հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, որի առթիվ հրավիրում եմ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունը»,- «Ֆեյսբուքում» գրել է Քերոբյանը։