06/09/2022 12:19
Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն՝ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը․ Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի՛ հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը։ Ուրիշի տեղը որոշումը կայացվում է միայն այն դեպքում, երբ նա թերհաս է և չունի արժանապատվություն, ինչը դրսևորվում է փոքրոգությամբ կամ այլասերվածությամբ։
Միայն փոքրոգին և այլասերվածը կարող է անհայրենիք լինել, պատրաստ լինելով նյութական բարիքների դիմաց հրաժարվել նրանից։
Նման դեպքում ամենամեծ և հզոր պետություններն անգամ կկործանվեն, և պատմության մեջ նման օրինակներ շատ են։
Միևնույն ժամանակ ամենափոքր իսկ պետությունն ու ժողովուրդը, նույնիսկ գտնվելով ամենաբարդ վիճակում, կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե ունի արժանապատվություն, հավատք և բանականություն, պարզապես խելք»։