06/09/2022 12:14
Որպես զինվորական՝ ժողովրդից պահանջում եմ, որ դեմքով դառնան դեպի Աստված. Կարեն Ջալավյան (Տեսանյութ)
Շոշի եկեղեցին շուտով կվերաբացվի: Վերանորոգված Աստծո տունը երեկ կրկին օծված խաչով է պսակվել:
Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը, որն առավել հայտնի է «Քյոխ» անվամբ, ժողովրդին կոչ է արել, որ դեմքով դառնան դեպի Աստված։
«Որպես զինվորական՝ ինձ իրավունք եմ վերապահում մեր ժողովրդից պահանջելու, որպեսզի դեմքով դառնան դեպի Աստված, որ աղոթող լինենք, ոչ թե միայն, երբ նեղ վիճակում ենք, այն ժամանակ խնդրենք Աստծուն, այլ երբ լիության, առատության մեջ ենք, այն ժամանակ փառաբանենք, փառք տանք Աստծուն», - հայտարարել է Կարեն Ջալավյանը։