06/09/2022 12:51
Բռնի տեղահանված քաշաթաղցիների բողոքի ակցիայից հետո կառավարությունը փորձում է տեղից շարժվել. Նախարարությունը հանդիպման է հրավիրել
Քաշաթաղից բռնի տեղահանված քաղաքացիների՝ երեկ կառավարության շենքի դիմաց կազմակերպած ցույցը սայլը տեղից շարժել է։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Քաշաթաղի համայնքների ղեկավարներն ու «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահն այսօր հրավիրվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ իրենց խնդիրներն ու առաջարկները ներկայացնելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջանի Ներքին Սուսի համայնքապետ Մխիթար Ներսիսյանը։
«Հիմա բանակցություններ են ընթանում նախարարությունում։ Թե ինչ արդյունք կլինի և կլինի՞ արդյոք, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել։ Մարդիկ վարձով են ապրում հիմնականում, աշխատանք դեռ չեն գտել։ Հուլիսից, իբր, մեկնարկած 40.0000-ականների ծրագրից, ըստ որի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված կամ բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազարական դրամ աջակցություն պետք է տրամադրվեր, դեռ ոչ մեկը չի օգտվել։ Խնդիրները բազմաթիվ են», - նշել է Ներքին Սուսի համայնքապետը։
Կոնկրետ Ներքին Սուսից տեղահանված ընտանիքների մեծ մասը, ինչպես նշել է համայնքապետը, վարձով են ապրում, մշտական աշխատանք էլ չունեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում