07/09/2022 15:43
Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ խոսնակ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - նշված է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունում։