07/09/2022 20:23
Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը հայ շախմատիստները հաղթանակով են սկսել
Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը։
Հայաստանի 12 պարտվիրակներից 8-ը հաղթանակով են սկսել մրցաշարը։ Տղաներից առաջին միավորներն են վաստակել 18-ամյա Մամիկոն Ղարիբյանը, Սարգիս Վ․ Սարգսյանը, 16-ամյա Արսեն Դավթյանը, Էմին Օհանյանը, 14-ամյա Բենիկ Աղասարովը։ Աղջիկներից մրցաշարը հաղթանակով են մեկնարկել 18-ամյա Մարիամ Մկրտչյանը, Վերոնիկա Խաչատրյանը և 14-ամյա Անի Ավետիսյանը։
Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները։ Բենիկ Աղասարովին մրցակից է բաժին ընկել ադրբեջանցի Թունար Դավուդովը, իսկ Մամիկոն Ղարիբյանին՝ թուրք Աթա Ումութ Ակբասը։
Առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով։