07/09/2022 16:27
Հայաստանում արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները՝ 2022թ․ հունվար–հուլիսը 2021թ․ հունվար–հուլիսի համեմատ։
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով:
Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -9.1%–ով։
Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 16.4%–ով:
Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից
Աճել են․
▪️սննդամթերքի արտադրության ծավալը՝ 11.1%-ով,
▪️այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 82.2%-ով,
▪️հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 27.6%-ով,
▪️խմիչքների արտադրության ծավալը՝ 1.6%–ով,
▪️ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 6.6%-ով,
▪️պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 41.9%-ով,
▪️հագուստի արտադրության ծավալը՝ 6.3%–ով,
▪️կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 28.5%-ով,
▪️փայտանյութի մշակում՝ բացի կահույքից, աճել է 61.6%–ով,
▪️պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում՝ աճել է 7.7%-ով,
▪️մանածագործական արտադրատեսակների արտադրության ծավալն աճել է 40.9%-ով,
▪️կահույքի արտադրության ծավալը՝ 22.1%-ով։
Կրճատվել են․
▪️քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ -15.5%–ով,
▪️էլեկտրական սարքավորանքի արտադրությունը՝ -4.0%-ով,
▪️ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝-0.9%-ով, դեղագործական արտադրանքի արտադրությանը՝ -5.4%-ով,
▪️մեքենաների և սարքավորանքի նորոգումը՝ -11.2%-ով: