08/09/2022 19:52
Ի՞նչ անել հիպերտոնիկ կրիզի ժամանակ, եթե տանը մենակ եք
Սրտաբան Գերման Գանդելմանը նշում է, որ հիպերտոնիկ կրիզի ժամանակ, զարկերակային գերճնշումից բացի, մարդու մոտ ի հայտ են գալիս այնպիսի ախտանշաններ, ինչպիսք են ցավը կրծքավանդակի շրջանում, շնչահեղձությունը, ուժեղ գլխացավը։ Ընդ որում՝ բարդացումների ռիսկն աճում է, եթե ճնշումը գերազանցում է 180 սանդղակը։
Ի՞նչ անել
Առաջինը, ինչ պետք է անել, մուտքի դուռը բաց պահելն է (որպեսզի հատուկ ծառայությունների աշխատակիցների միջամտությամբ մուտքի դուռը բացելը երկար ժամանակ չխլի), այնուհետև՝ շտապօգնություն կանչելը և պառկելը։
Պակաս կարևոր չէ ճնշման դեղեր խմելը։
Սակայն, ինչպես խորհուրդ է տալիս բժիշկ Ելենա Մալիշևան, պետք է խուսափել զարկերակային ճնշումը կտրուկ իջեցնելուց, քանի որ այդ դեպքում աճում է կաթվածի ռիսկը։ Հիվանդանոցում ևս բժիշկները միանգամից չեն իջեցնում գերճնշումը, այլ սկզբում որոշում են յուրաքանչյուր պացիենտի համար ինչ արագություն ընտրել, քանի որ իրավիճակները միշտ տարբեր են լինում։
Պրոֆիլակտիկա
Պրոֆիլակտիկայի համար պետք է հրաժարվել պոտենցիալ վտանգավոր մթերքներից՝ պահածոներ և մեծ քանակությամբ աղ պարունակող այլ սննդատեսակներ ընդունելուց։ Բացի այդ՝ չպետք է ինքնուրույն փոխել ճնշում իջեցնող դեղամիջոցը, քանի որ դա կարող է հանգեցնել ինսուլտի, թոքերի այտուցի, երիկամային սուր անբավարարության և տեսողության կորստի։
Եթե մարդու մոտ հիպերտոնիկ կրիզ չկա, սակայն ճնշումը բարձր է, կրկին չի կարելի միանգամից իջեցնել այն։ Պետք է խմել բժշկի կողմից նշանակված դեղորայքը, պառկել և մեկ ժամից կրկին ճնշումը չափել։
Անհապաղ դեպքերը, երբ պետք է հնարավորինս արագ դիմել բժշկի, հետևյալներն են՝
Երբ առկա են ուղեղի վնասման ախտանշաններ՝ խոսքի հետ կապված խնդիրներ և վերջույթներից մեկի թուլացում
Երբ առկա է տեսողության խանգարում
Երբ առկա են ցավ կրծքավանդակում և շնչարգելություն։ Այս ախտանշանները խոսում են սրտի ախտահարման մասին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։