08/09/2022 16:11
ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգները Հայաստանում են
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր նարկոլոգների համակարգող ամենամյա խորհրդակցությունն այս տարի անցկացվում է Երևանում:
Հանդիպման նպատակը նարկոլոգիայի ոլորտում գործընկեր պետությունների միջև արդյունավետ փոխգործակցության ապահովումն է:
«Բնակչության և հատկապես երիտասարդների առողջության պահպանմանն են ուղղված հոգեներգործուն նյութերի վնասների վերաբերյալ հանրային տեղեկացվածության բարձրացման, կախվածություն ունեցող անձնաց արդյունավետ բուժման և փորձի փոխանակման աշխատանքները: ՀԱՊԿ գլխավոր նարկոլոգների հանդիպումը կնպաստի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»,-նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:
Քննարկվել են`
• ՀԱՊԿ անդամ երկրներում ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցների օգտագործման հետ կապված իրավիճակը,
• թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի օգտագործման կանխարգելման կազմակերպման փորձի փոխանակումը,
• միջգերատեսչական և ոչ պետական հատվածների փոխգործակցությունը,
• իրավական բնույթի հարցեր:
Նարկոլոգները կծանոթանան ՀՀ-ում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման և պացիենտների բժշկական օգնության կազմակերպման ոլորտում իրականացվող վերջին բարեփոխումներին և կներկայացնեն առաջարկներ: