08/09/2022 20:26
Հայ պատանի շախմատիստները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում
Ռումինիայի Մամայա քաղաքում շարունակվում է ընթանալ Շախմատի աշխարհի պատանիների 14-18 տարեկանների 2022 թվականի մրցաշարը։
Հայաստանի ներկայացուցիչները երեկ՝ սեպտեմբերի 7-ին գրանցել են 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտել են ոչ ոքի և կրել մեկ պարտություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես կգան մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում:
Մեր թիմի կազմում ընդգրկված են Բենիկ Աղասարովը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Սարգիս Սարգսյանը, Անի Ավետիսյանը, Մարիա Գալստյանը, Մարիամ Խաչատրյանը, Մարիամ Մկրտչյանը և Վերոնիկա Խաչատրյանը:
Աշխարհի պատանեկան առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին և կտևի մինչև սեպտեմբերի 17-ը: