09/09/2022 20:30
Ինչո՞ւ կարող է վտանգավոր լինել սմբուկը
Սմբուկը քիչ կալիորիաներ, շատ բջջանք, բուսական մանրաթելեր պարունակող օգտակար բանջարեղեն է, որ լավ է ազդում ստամոքսաղիքային համակարգի և մարսողության վրա։ Սմբուկը պարունակում է B խմբի վիտամիններ, հակաօքսիդանտներ, օրգանիզմին անհրաժեշտ հանքանյութեր։ Դրա մեջ շատ մեծ քանակությամբ կալիում կա, որն անհրաժեշտ է սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքի համար։ Բացի այդ՝ սմբուկը ուժեղ հակաօքսիդանտի՝ քլորոգենաթթվի աղբյուր է։
Սակայն ինչպես ցանացած օգտակար մթերք, սմբուկը ևս կարող է վնասակար հատկություններ ունենալ, եթե այն սխալ է ընտրված, պատրաստված և մատուցված։
Սննդակարգում սմբուկի պարբերական կիրառությունը կանխում է միզապարկում քարերի գոյացումը, ազատում փորկապությունից, իջեցնում արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը։
Իսկ ահա սմբուկի դառնահամը հետևանքն է բանջարեղենի մեջ պարունակվող սոլանինի։ Սա այն նյութերից մեկն է, որով բույսերը պաշտպանվում են կենդանիներից։ Նույնիսկ փոքր քանակությամբ սոլանինով թումավորումը կարող է սրտխառնոցի, լուծի, գլխացավի պատճառ դառնալ։
Սննդի մեջ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կեղևազրկել սմբուկը, քանի որ սոլանինի մեծ մասը հենց կեղևի մեջ է պարունակվում, իսկ դառնահամից ազատվելու համար՝ բանջարեղենը թրջել աղաջրում։
Սմբուկի հիմնական բացասական առանձնահատկությունը երիկամներում քարերի ձևավորմանը նպաստելն է։ Այս բանջարեղենը չպետք է օգտագործեն տասներկումատնյա աղու խնդիրներ, պանկրեատիտ, ինչպես նաև միզաքարային հիվանդություններ ունեցող անձինք։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։