10/09/2022 14:51
Դավիթ Բաբայանը պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.
«Այսօր Արցախի Հանրապետության ամենաառաջին հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Մայրություն» կազմակերպությունը, ինձ պարգեւատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության համար պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը և նրա ղեկավար Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին՝ իմ համեստ աշխատանքի բարձր գնահատման համար։
Մայրը սուրբ հասկացություն է մեզ համար, մեր ժողովրդի համար։ Արցախցի մայրերը, հայ մայրերը ոչ միայն օջախի պահապաններն են, այլև Հայրենիքի պահապանները, հերոսներ, ովքեր, չնայած բոլոր ողբերգություններին ու վշտերին, չեն կորցնում հավատը, տոկունությունն ու գեղեցկությունը։
Աստված օրհնի ձեզ՝ բոլորիդ»: