12/09/2022 18:41
Դպրոցականների պայուսակում ոչ մի դեպքում շոկոլադ չպետք է լինի
Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս ուշադիր լինել իրենց դպրոցահասակ երեխաների սննդակարգին և նրանց պայուսակներում ոչ մի դեպքում շոկոլադ չդնել։
Բացի այդ՝ չպետք է թույլ տալ, որպեսզի երեխան սնվի ֆասթֆուդով և չափից դուրս քաղցրավենիք օգտագործի. Ավելի ճիշտ կլինի նրա պայուսակում որևէ տաք ուտելիք դնել։
Երեխաների՝ ճիշտ սնվելուն զուգահեռ՝ ծնողները պետք է հետևեն նաև նրանց քնի ռեժիմին. առաջին դասարանցիները, օրինակ, պետք է քնեն 10-11 ժամից ոչ պակաս։
Եթե դպրոցահասակ երեխան քրոնիկ որևէ հիվանդություն ունի, ապա անհրաժեշտ է այդ մասին անպայման տեղյակ պահել դասղեկին, ինչպես նաև դպրոցի բուժքրոջը։ Դա նրանց թույլ կտա ժամանակին օգնություն ցուցաբերել աշակերտին, եթե, իհարկե, երեխան դրա կարիքն ունենա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։