12/09/2022 19:41
«Կողմերին կոչ ենք անում չշեղել կարգավորման գործընթացը, որին Եվրամիությունը մնում է հանձնառու»․ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին և Արցախում լարվածության աճի մասին
Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը՝պատասխանելով «Լուրերի» հարցին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախում շփման գծի երկայնքով լարվածության աճի և Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
«Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը և շեղել կարգավորման շարունակական գործընթացը, որին Եվրամիությունը վճռականորեն աջակցում է և մնում է հանձնառու»,- նշել է Պետեր Ստանոն: