12/09/2022 14:44
Երիտասարդ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել Կրասնոդարում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարում, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Միջազգային այս մրցաշարին մասնակցում էր 19 երկրի ներկայացուցիչ:
Հայ մարզիկներից արծաթե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին: