12/09/2022 11:05
Գեղարքունիքում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում:
Սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպք:
Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ, որից 8-ը՝ հիվանդանոցային պայմաններում։
Բուժման արդյունքում գրանցվել է 223 առողջացած։
Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 216 թեստավորում :
Հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել Covid 19-ի դեմ: