12/09/2022 20:12
Կոտայքի մարզում տրանսպորտային ցանցն արդիականացվում է․ նոր երթուղով կկապվեն Զովունին, Երևանը, Քասախն ու Պռոշյանը, կգործարկվի նաև Հրազդան- Երևան երթուղին
Կոտայքի մարզում տրանսպորտային ցանցի բարելավումը վերջնական փուլում է։ Հերթում 3 նոր երթուղի է։
Արդեն հաջորդ տարեկսզբին նոր երթուղով կկապվեն Զովունին, Երևանը, Քասախն ու Պռոշյանը։ Ցանցում կգործի 15-18 նոր ավտոբուս։ Կանոնակարգվելու է նաև Հրազդան- Երևան երթուղին ։
«Մուլտի տրանսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Դալլաքյանը նշում է՝ սպասում են տրանսպորտային նոր միջոցների, որոնք նախատեսված են մինչև հոկտեմբերի վերջը։
«Նախատեսվում է Հրազդան-Երևան երթուղու համար ևս 15-18 տրանսպորտային միջոց ներառել՝ տվյալ երթուղու շահագործման համար»,- հստակեցնում է նա։
Նոր երթուղիները գործարկելուց առաջ «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, պատասխանատու գերատեսչությունների հետ համաձայնեցված, ժամանակավորապես գործարկել է Զովունի-Դավիթաշեն երթուղին։
Ընկերությունում նաև վստահեցնում են՝ այս օրերին երթևեկությունից դժգոհ քաղաքացիներին հուզող բոլոր խնդիրները կարգավորվելու են։
Առավել մանրամասն՝ տեսանյութում