12/09/2022 11:36
Սեպտեմբերի 5-11-ի դրությամբ՝ հայտնաբերվել է 2575 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
Սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2575 նոր դեպք, կատարվել է 7446 թեստավորում: Առողջացել է 2172 բուժառու, արձանագրվել է մահվան 7 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 439․302 դեպք, որոնցից 425․531-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 3410 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8․669 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 198 646 թեստավորում: