13/09/2022 18:43
Իրավիճակը նման է 44-օրյա պատերազմին, երբ պարզվեց, որ իշխանությունը, նրա առանցքային դերակատարները տեղյակ են եղել պատերազմից, բայց որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Իշխանության պատգամավորներից մեկը ԱԺ-ում խոստովանեց, որ օրեր առաջ սահմանագծին ստեղծված իրադրության վերաբերյալ ՔՊ-ն փակ քննարկում է ունեցել իր ղեկավարի, ԱԳ նախարարի ու ԱԽ քարտուղարի հետ, և իրենց համար Ադրբեջանի գործողություններն անակնկալ չեն եղել:
Քաղաքական իշխանությունը հստակ նշում է, որ սպասել են ադրբեջանական հարվածներին, ու սա այն դեպքում, որ ճակատից եկող պաշտոնական և ոչ պաշտոնական լուրերը ցույց են տալիս, որ պետությունը ադրբեջանական ագրեսիային որևէ ձևով պատրաստ չի եղել:
Ինչ որ առումով՝ իրավիճակը որոշ գործոններով նման է 44-օրյա պատերազմին, երբ պարզվեց, որ իշխանությունը, նրա առանցքային դերակատարները տեղյակ են եղել պատերազմից, բայց որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել:
Դրա հետևանքով ինչպես 44-օրյա, այդպես էլ՝ այս վերջին ագրեսիայի մեկնարկին խոցվեցին զորամասեր, ռազմական օբյեկտներ, դիրքեր:
Եթե իշխանությունը տեղյակ է եղել ադրբեջանական հարվածին, ապա այդ զորամասերում նվազագույն թվով զինծառայողներ պետք է լինեին, տեխնիկան համապատասխան վայրում լիներ, իսկ ՀՕՊ-ի կամ այլ համակարգերը պետք է պահեստային վայրեր տեղափոխվեին ու այնտեղից մարտական խնդիր լուծեին:
Հայաստանը տանում են պարտադրված պարտության»: