13/09/2022 17:29
Իրավիճակը լարված է հատկապես Սև Լճի հատվածում, Գորիսում լսվում են հրետակոծության ձայները, թշնամին թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները․ Գորիսիս փոխհամայնքապետ
Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Գորիսիս փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ Գորիսում այս պահին լսվում են թշնամու հրետակոծությունների ձայները, իրավիճակը լարված է հատկապես Սև Լճի հատվածում:
Գորիսի փոխհամայնքապետը նշել է, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հրետակոծությունների արդյունքում Վերիշենում և Ակներում 4 բնակելի տներ են վնասվել :Բնակչության շրջանում տուժածների և զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Իրինա Յոլյանը հավելել է, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ջոկատ է կազմել և հենց երեկ մեկնել է սահման: