13/09/2022 16:00
ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Չափազանց անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանի վրա հարձակումներով, ներառյալ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մասին հաղորդումներով։
ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու շտապ հասնել դէսկալացիայի»,- գրել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը՝ «Թվիթեր»-ում։