13/09/2022 11:28
Հաստատված 49 զոհ ունենք. այդ թիվը, ցավոք, վերջնական չէ. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե սկզբում չորս ուղղությամբ են սկսել գործողությունները, հետագայում ավելացել է ևս երեքը։
«Այս պահի դրությամբ՝ ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ։
Պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, այս է պատճառը, որ մենք մինչև վստահ չենք լինում, զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չենք հրապարակում», - հայտարարեց ՀՀ վարչապետը։