13/09/2022 06:20
ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի ներսում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով։
Հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, հայտարարել է Բլինկենը։