13/09/2022 05:37
Ադրբեջանական կողմը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի, Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-եր, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ․ ՊՆ
Ժամը 05։00 –ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություն չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-եր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։
ՀՀ ԶՈՒ համարժեք պատասխան են տալիս հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։