13/09/2022 09:42
«Փաստ». Կառավարությունը խնդիր է ունենալու աշխատավարձերի, ինչպես նաև կենսաթոշակների վճարման առումով
«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս ամիսներ առաջ մասնագետները զգուշացնում էին, որ ինչքան էլ կառավարությունը վարկ վերցնի, ինչքան էլ մեծացնի պետական պարտքը, ի վերջո, նման տեմպերով հասնելու է նրան, որ խնդիր է ունենալու առնվազն աշխատավարձերի, չի բացառվում՝ նաև կենսաթոշակների վճարման առումով:
Եվ ահա, վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Փաստ» թերթը պետական կառավարման համակարգի տասնյակ աշխատակիցներից տեղեկություններ է ստացել, որ սեպտեմբերի սկզբին ստացել են միայն աշխատավարձի կեսը: Երբ դիմել են իրենց նախարարությունների հաշվապահություն, իրենց ասել են, որ գումարն ամբողջովին չի փոխանցվել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել մասամբ վճարել աշխատակիցներին:
Տեղեկացրել են նաև, որ աշխատավարձի մյուս կեսը հնարավոր կլինի վճարել ամսվա կեսերին»։