14/09/2022 16:57
Կանգնած ենք Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առջև. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Շատ մտահոգիչ լուրեր եմ ստանում Ջերմուկից։ Տեղացիներին խնդրում եմ հնարավորության աստիճանի շատ ինֆորմացիա տալ Ջերմուկից։ Պաշտոնական տեղեկատվությունը վստահելի չէ, Տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մտահոգություն հայտնելով, որ Ջերմուկը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։
«Մինչդեռ մենք կանգնած ենք Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առջև։ Ավելի բաց ասեմ՝ հիմավոր կասկածներ ունեմ, որ Ջերմուկը նպատակաուղղված է հանձնվում թշնամուն։ Եվ արվում է դա զուտ նրա համար, որ հայ ժողովուրդը ստիպված լինի ընդունել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը (Արցախի և միջանցքի հանձնում Ադրբեջանին)։ Ճիշտ այնպես, ինչպես դա արվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի դեպքում»,- գրել է նա։