14/09/2022 16:27
ՄԻԵԴ է ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ՝ նոր ռազմագերիների իրավունքների պաշտպանության համար
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է․
«Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։
Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»։