14/09/2022 17:15
Ռազմական դրություն հաստատելու անհրաժեշտություն չկա, բայց հարցն օրակարգում է. ՀՀ վարչապետ
Նախօրդ օրը կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նախագիծը գտնվում է սեղանին, ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անվտանգության խորհրդի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Քանի դեռ այդ որոշումը չենք կայացրել, նշանակում է՝ գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտության չկա։ Ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որ շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն», - հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, թե հարցն օրակարգում է։