14/09/2022 23:01
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները սեպտեմբերի 14-ին կայացած նիստում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Բոլորը միաձայն հանդես եկան կրակի անհապաղ դադարեցման և իրավիճակը քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Այժմ քննարկվում են մամուլի համար նախատեսված տեքստի տարրերը, փորձագետներն են դրանք մշակում»,- ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով՝ Մոսկվան պնդում է, որ մամուլի համար նախատեսված տեղեկագրերում անպայման հղում լինի 2020 և 2021 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքն են հանդիսանում, ներառում են կրակի դադարեցման պատավորություններ ու «մի շարք նախագծեր, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն»։
«Մենք պատմել ենք այն ջանքերի մասին, որոնք Ռուաստանը գործադրել է ինչպես անհատապես, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով՝ իրավիճակի կարգավորման և հրադադարի հաստատման համար, պատմել ենք այն ջանքերի մասին, որոնք կգործարկի ՀԱՊԿ-ը՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո։ Գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ՝ այս տեղեկատվությամբ կիսելու համար, շնորհակալություն հայտնեցին մեր ջանքերի համար»,- հավելել է Վասիլի Նեբենզյան։