14/09/2022 23:29
Արցախում ևս ինքնաբուխ հավաք է
Այս պահին Ստեփանակերտում ինքնաբուխ հանրահավաք է իրականացվում՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, հայտնում է «Հրապարակ»-ը։
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը ժամեր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե նոր փաստաթուղթ է ստորագրելու , որը «խաղաղություն կերաշխավորի»։
«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քառոկուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,– ասել է նա։
Մեկ ու կես ժամ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։