14/09/2022 16:54
«Ձեռնպահ մնալ ինքնագործունեությունից». Պապիկյանը հայտարարեց, թե նախարարությունն ի վիճակի է ապահովել բանակի կարիքները
ՀՀ Պաշպանության նախարարությունն ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները։ Այս փուլում, երբ հայտարարված չէ որևէ մոբիլիզացիա, մենք որևէ խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին, ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ուղղակի խնդրում եմ ինքնագործունեությամբ չզբաղվել։ Եթե կա մեծ ցանկություն ինչ-որ բանով աջակցելու, ապա պետք է կապվել պատկան մարմինների հետ», - ասաց նախարարը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Երևանի ինչ-որ հատվածներում մարդիկ բանակի համար անհրաժեշտ պարագաներ են հավաքագրում։
Նախարարն ասաց, թե հանձնարարել է ՊՆ մամուլի խոսնակին հարթակ ստեղծել, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իր հետ կապվելու և բարոյական աջակցությունը հայտնելու։
Պապիկյանն նշեց, թե շնորհակալ է աջակցության ու պատրաստակամության համար։
«Բայց այդ աջակցության նախաձեռնությունները հաճախ գցում են բանակի վարքը։ Կխնդրեմ ձեռնպահ մնալ նմանատիպ ինքնագործունեությունից», - ասաց նախարարը։