14/09/2022 20:06
Ադրբեջանն առաջարկել է հումանիտար զինադադար հայտարարել
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ։ Հանդիպման ժամանակ Բայրամովը վերահաստատել է հայտարարությունը, որ Բաքուն միակողմանիորեն հայկական կողմին հայ զինվորների դիերը հանձնելու նպատակով հայկական կողմին առաջարկել է հումանիտար հրադադար հաստատել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը։
Ըստ հաղորդագրության՝ Բայրամովը Շվիդկոյին հավաստիացրել է, թե «իրավիճակի սրումն ու ապակայունացումը չի բխում Ադրբեջանի շահերից»։