15/09/2022 10:35
Զելենսկին ավտովթարի է ենթարկվել
Կիևում Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, նա լուրջ վնասվածքներ չի ստացել, հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Կիևում մարդատար ավտոմեքենան բախվել է Ուկրաինայի նախագահի մեքենային և ուղեկցող մեքենաներին։ Երկրի ղեկավարին ուղեկցող բժիշկները մարդատար ավտոմեքենայի վարորդին շտապ օգնություն են ցուցաբերել և հանձնել շտապօգնության բժիշկներին։ Նախագահը զննվել է, լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Իրավապահները կպարզեն վթարի բոլոր հանգամանքները», - գրել է Նիկիֆորովը սոցցանցերում։