15/09/2022 23:56
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև այն շրջաններում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղում», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։