16/09/2022 20:12
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչության պետը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին է ցույց տվել Ադրբեջանի կողմից ռուսական սահմանապահ հենակետը գնդակոծելու կադրերը
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովին ցույց է տվել Հայաստանի արևելքում տեղակայված ռուսական սահմանապահ հենակետը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծելու կադրերը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
«Երկհարկանի շենքում, նախկին պահակակետում տեղակայված էր 15 հոգուց բաղկացած Սոթք սահմանային անցակետը։ Գնդակոծությունը սկսվելուց հետո մարդիկ առաջին հարկում թաքնվել են միջանցքում. որևէ մարդ չի տուժել: Փաստորեն, կրակի ժամանակ անձնակազմին հաջողվել է դուրս գալ հենակետից, սակայն ողջ ունեցվածքը, տեխնիկան չի հաջողվել ժամանակին տարհանել»,- ասել է Գոլուբիցկին: