16/09/2022 11:12
Անհրաժեշտության դեպքում պետք է գտնենք ռեսուրսներ և կառավարման հնարավորություններ, որոնք կկանխեն նման զարգացումները. Անդրանիկ Քոչարյանը՝ թշնամու հնարավոր նոր հարձակման մասին (Տեսանյութ)
Մեր Զինված ուժերը համապատասխան տեղեկատվությունը ստուգելու բոլոր հնարավորություններն ունի, անհրաժեշտության դեպքում պետք է գտնենք այն ռեսուրսները և կառավարման այն հնարավորությունները, որոնք կկանխեն նման զարգացումները, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ թշնամին նոր սադրանքի է պատրաստվում, այս անգամ արդեն՝ Նախիջևանի ուղղությամբ։
«Մենք պետք է զգոնությունը չկորցնենք», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։