16/09/2022 20:25
Արցախում ծնունդների թիվն աճել է․ Վիճակագրական ծառայություն
Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ծնունդների թիվն աճել է 39,4 տոկոսով, իսկ մահացածների թիվը նվազել 21,7 տոկոսով, «Արցախպրես»-ին տեղեկացրել են Արցախի Ազգային վիճակագրական ծառայությունից:
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է ամուսնալուծությունների թիվը:
Այս տարվա 8 ամսվա տվյալներով՝ Հանրապետության ՔԿԱԳ բաժիններում գրանցվել է 666 ամուսնություն: Ամուսնալուծությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 103՝ անցած տարվա 123-ի համեմատ։