16/09/2022 10:30
Շարունակելու եմ անձամբ զբաղվել հայ-ադրբեջանական խնդրով. ԱՄՆ պետքարտուղար
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Պետքարտուղարության կայքը։
Բլինկենը ցավակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար։
Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։ Բլինկենն ասել է, որ դիվանագիտությունն առաջընթացի միակ ուղին է՝ ընդգծելով, որ շարունակելու է անձամբ զբաղվել այդ հարցով: