16/09/2022 16:47
Դոլարի գինը շարունակում է բարձրանալ. վաճառքի առավելագույն գինը 430 դրամ է
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։
Դոլարի առքի նվազագույն գինը 412 դրամ է, վաճառքինը՝ 418 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 430 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.28 դրամ է, վաճառքինը՝ 7.10։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.32 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 405 դրամով, վաճառվում՝ 420 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 430 դրամ է։