16/09/2022 17:00
Այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառակուսի կիլոմետր կամ 10 900 հեկտար օկուպացված է․ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«ՊՆ-ն հայտարարում է, որ թշնամին 7,5 կմ լայնությամբ և 8,5 կմ խորությամբ մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք: Այսինքն, սեպտեմբերի 13-ին և 14-ին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 64 քառ./կմ տարածք կամ 6 400 հեկտար:
2021թ. մայիս ամսին, ըստ պաշտոնական հայտարարության, թշնամին Սյունիքի հատվածում ներխուժել և օկուպացրել էր 45քառ./կմ կամ 4 500 հեկտար տարածք:
Այսինքն, այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառ/կմ կամ 10 900 հեկտար օկուպացված է:
Վաղը դեռ չգիտենք, թե ի՞նչ է լինելու, այսօր դեռ պարզ չէ, թե ի՞նչ ենք անելու:
Քննարկում ենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ո՞վ ինչ ասաց, սպասում ենք ԱՄՆ կոնգրեսի խոսնակի այցին և հետևում ենք Սամարղանդում տեղի ունեցող ՇՀԿ գագաղաժողովի արդյունքներին: Արցախի հետագա ճակատագրի մասին էլ չեմ խոսում:
Լավ, բա հետո՞…»։