16/09/2022 18:32
Թշնամու ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքից, Սյունիքից ու Վայոց Ձորից հազարավոր տեղահանվածներ կան
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այս պահի տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ:
Նրանց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։
Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։