16/09/2022 10:57
Միքայել Վարդանյանի տրամադրած 120 մլն դրամով հայրենիքի պաշտպանները կբուժվեն նոր մասնաշենքում
Համալսարանական հիվանդանոցի մուտքային մասնաշենքի ձախակողմյան հատվածի առաջին հարկի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:
Շենքային պայմանների ընդլայնման անհրաժեշտությունն առաջացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ Զինվորի տանը բուժվող զինվորների քանակի ավելացմամբ պայմանավորված:
Առաջին հարկում, որտեղ նախատեսվում է իրականացնել վերականգողական բուժում, զինվորները հնարավորություն կունենան ֆիզիոթերապևտիկ և այլ տեսակի բուժումներ ստանալ: Նոր բաժանմունքի հիմնանորոգման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 120 մլն դրամ: