16/09/2022 20:39
«Վերջ տվեք հակառուսականությանը, դա չի բխում մեր ազգի ու պետության կենսական շահերից»․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կոչ է արել վերջ տալ Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմանը․
«Ի՞նչ է պահանջում Հայաստանի շահը։
Ու՞մ տված զենքով է հայ զինվորն այսօր պաշտպանում Հայաստանը․ ՆԱՏՕ-ի՞, թե՞՝ Ռուսաստանի ..․ Պարզ է, որ Ռուսաստանի։
Ո՞վ է մեր սպառնալիքը․ Թուրքիան ու Ադրբեջանը։
Ո՞ր ալյանսի մեջ է Թուրքիան. ՆԱՏՕ-ի՞, թե՞՝ ՀԱՊԿ -ի։ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան։
Բա ի՞նչ եք հակառուսական «տիդիրիտներ» անում․ դրա փոխարեն Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացման դեմ պայքարեք։
Ո՞նց եղավ, որ Ռուսաստանի համար ամենադժվար պահին ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա։
Ո՞ւմ էր դա ձեռնտու։ Ռուսաստանի՞ն… չեմ կարծում։
Արդյոք Հայաստանի շահերի՞ց է բխում Ռուսաստանի դիրքերի թուլացումը։ Ոչ և հազար անգամ՝ ոչ, քանի որ այդ տեղը գրավելու է Թուրքիան։
Վերջ տվեք հակառուսականությանը, դա չի բխում մեր ազգի ու պետության կենսական շահերից»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։