16/09/2022 18:20
«Ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության»․ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ
Այսօր Հայաստանի խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների հետ:
Հանդիպման առանցքում Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է եղել, որը շարունակում է շատ լարված մնալ:
Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հետ կապված հարցեր, պայմանավորվել են շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը և ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության: